Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Քաղաքական պայքարի համար կան և՛ Բաղրամյանի, և՛ Մաշտոցի պողոտաներ, և՛ շատ այլ փողոցներ»

«Քաղաքական պայքարի համար  կան և՛ Բաղրամյանի, և՛ Մաշտոցի  պողոտաներ, և՛ շատ այլ փողոցներ»
30.06.2015 | 01:14

«Եթե ցուցարարների, կազմակերպիչների միջև կա ակնհայտ պառակտում, դա հանգեցնելու է շարժման մարման: Իշխանությունների հույսն էլ սա Է: Աստիճանաբար այսպիսի գործընթաց էլ լինելու է»,- «Իրատեսի» հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հավելելով, որ պառակտման հիմնական դրդապատճառը պայքարի քաղաքականացումն է, քանի որ փորձ է արվում շարժումը քաղաքացիականից քաղաքական դաշտ տեղափոխել: «Մեզանում քաղաքական դաշտն այնքան վարկաբեկված է, որ չկա մի լուրջ ընդդիմադիր ուժ, որն իր վրա պատասխանատվություն վերցնի և թափով առաջ տանի: Երբ շարժումը սոցիալական էր՝ վստահություն էր ներշնչում, իսկ երբ որոշ ուժեր փորձեցին քաղաքականացնել այն, նույն հաջողությունը չունեցավ: Այն պարզ պատճառով, որ չկա վստահելի քաղաքական ուժ»,- փաստեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ Ազատության հրապարակ գնացողներին մյուս բևեռից «դավաճան» որակելը, Վիգեն Հակոբյանը կտրականապես դեմ արտահայտվեց նման որակումներին, շեշտելով, որ երիտասարդ ցուցարարները բավականին ազնիվ էին իրենց պայքարում: «Նրանք իրենց պայքարի ընթացքում այլ լոզունգներ չէին հնչեցնում: Կոնկրետ սակագնի խնդիրն էին բարձրացնում, որի շուրջ իրենց մարտավարությունն էին կառուցում: Բայց հիմա նրանք կարծում են, որ ինչ-որ հանգրվանի են հասել, որից հետո անիմաստ է Բաղրամյան փողոցը փակելու տակտիկան: Բավականին ազնվորեն էլ ասում են, որ իրենց առջև դրված խնդիրը լուծել են և հիմա պիտի տեղափոխվեն Ազատության հրապարակ,- ասաց վերլուծաբանը, հավելելով, որ եթե ցանկանում ենք խնդրի առնչությամբ սոցիալական պայքարը շարունակել, պետք է հետևել հրապարակի երիտասարդներին:- Եթե ինչ-որ մեկն ուզում է քաղաքական պայքար ծավալել, դրա համար կան և՛ Բաղրամյանի, և՛ Մաշտոցի, և՛ շատ այլ փողոցներ: Խնդիրն այն է` կարողանալո՞ւ են այլ լոզունգներով պայքարին նման մասսայականություն հաղորդել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ